Առողջարանի քաղաքականություն

Գրանդ Ռեզորթ Ջերմուկ հյուրանոցա-առողջարանային համալիրում ստանդարտներն ապահովում են Ձեր հարմարավետ և անխափան հանգիստը։ Ստորև ներկայացված է կարևոր տեղեկատվություն մուտքի և ելքի ժամերի, վճարումների, չեղարկման պայմանների և այլ կանոնների վերաբերյալ։ Լրացուցիչ հարցերի դեպքում մեր թիմը սիրով կաջակցի Ձեզ։

Մուտք / Ելք

Մուտք՝ 15:00

Ելք՝ 12:00

Գրանցման նվազագույն տարիքը՝ 18 տարեկան

Վաղ գրանցում

  • Մինչև 06:00՝ կգանձվի մեկ գիշերվա արժեքի 100%-ի չափով։
  • 06:00-ից հետո՝ կգանձվի մեկ գիշերվա արժեքի 50%-ի չափով։

Ուշ դուրսգրում՝

  • Մինչև 18:00՝ կգանձվի մեկ գիշերվա արժեքի 50%-ի չափով։
  • 18:00-ից հետո՝ կգանձվի մեկ գիշերվա արժեքի 100%-ի չափով։

Վաղ գրանցումը և ուշ դուրսգրումը տրամադրվում են սենյակների առկայության դեպքում։

Ամրագրման չեղարկման քաղաքականություն

Չեղարկման պայմանները կախված են ընտրված սակագնից և ամրագրման տեսակից։ Ժամկետներն ու հնարավոր տուգանքները սահմանվում են ընտրված սակագնի պայմաններով։ Խնդրում ենք կապ հաստատել հյուրանոցի հետ մանրամասն տեղեկությունների համար։

Վաղ դուրսգրում

Վաղ մեկնելու դեպքում անհրաժեշտ է տեղեկացնել հյուրանոցին առնվազն 24 ժամ առաջ՝ մեկ գիշերվա տուգանքից խուսափելու համար։

Վճարման եղանակներ

Մենք ընդունում ենք հետևյալ վճարային քարտերը՝

  • MasterCard
  • Visa
  • American Express
  • MIR

Վճարումներն ընդունվում են բացառապես ՀՀ դրամով։

Կենդանիների կացության քաղաքականություն

Մեզ մոտ թույլատրվում է կացությունն ընտանի կենդանիների հետ։

  • Կենդանու կացության վճար՝ 12 000 դրամ (1–3 գիշեր)
  • Թույլատրվում են միայն մինչև 25 կգ քաշ ունեցող շներ

Այցելուներ

Այցելուների հետ հանդիպման համար խնդրում ենք օգտագործել ընդունարանի կամ ռեստորանի տարածքները։

Սենյակում այցելու հյուրընկալելու համար, խնդրում ենք ներկայացնել այցելուի անձը հաստատող փաստաթուղթ

Երեխաների կեցության քաղաքականություն

  • Մանկական մահճակալը տրամադրվում է անվճար՝ ըստ պահանջի։
  • Մինչև 4 տարեկանը ներառյալ երեխաների կացությունն անվճար է (մանկական մահճակալը՝ անվճար)։
  • 5–11 տարեկան երեխաների կացության արժեքը կազմում է 9 000 դրամ։
  • 12 տարեկանից բարձր երեխաների համար կիրառվում է լրացուցիչ անձի կացությոան արժեքը՝ 20 000 դրամ։

Ավտոկայանատեղի

Հյուրերի համար տրամադրվում է անվճար բացօթյա ավտոկայանատեղի։

Ծխելու քաղաքականություն

Չծխողների համար նախատեսված տարածքներում ծխելը խստիվ արգելվում է։

Կանոնի խախտման դեպքում գանձվում է 50 000 դրամ տուգանք։

Թանկարժեք իրեր

Յուրաքանչյուր սենյակում առկա է չհրկիզվող պահարան։

Հյուրանոցա-առողջարանային համալիրը պատասխանատվություն չի կրում կորած կամ անուշադրության մատնված իրերի համար։

Հյուրանոցա-առողջարանային համալիրի գույքը

Հյուրերը պատասխանատվություն են կրում հյուրանոցա-առողջարանային համալիրին պատկանող գույքը վնասելու համար Վնասի դեպքում կգանձվի համապատասխան արժեքը։

Շնորհակալ ենք, որ ընտրել եք Գրանդ Ռեզորթ Ջերմուկ հյուրանոցա-առողջարանային համալիրը Ձեր հանգստի համար։ Սիրով սպասում ենք հյուրընկալելու Ձեզ։