Մանկական խաղասենյակ

Մանկական խաղասենյակ
Մանկական խաղասենյակ
Մանկական խաղասենյակ
Մանկական խաղասենյակ
Մանկական խաղասենյակ

Մեր մանկական խաղասենյակն անվտանգ, լուսավոր, գունեղ և ուրախ միջավայր է, որտեղ փոքրիկ հյուրերը կարող են խաղալ, սովորել և անցկացնել հաճելի ժամանակ։ Տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված խաղասենյակը խթանում է ստեղծագործական մտածողությունը, շարժունակությունը և շփումը՝ ջերմ և հարմարավետ միջավայրում։

Ծնողների լիակատար հանգստության համար՝ անհրաժեշտության դեպքում տրամադրվում է պրոֆեսիոնալ դայակի ծառայություն։ Մինչ դուք ընդունում եք բուժական ծառայություններ կամ վայելում եք սպա ծառայություններ, ձեր երեխաները շրջապատված կլինեն հոգատարությամբ, ջերմությամբ և խնամքով՝ վայելելով զարգացնող և հետաքրքիր խաղեր՝ վերահսկողության ներքո։ Սա հնարավորություն է տալիս ձեզ լիովին կենտրոնանալ ձեր առողջության և հանգստի վրա՝ վստահ լինելով, որ ձեր փոքրիկները ապահով ձեռքերում են և նույնպես հաճելի ժամանակ են անցկացնում։

Աշխատանքային ժամեր՝ 08:00 - 23:00

Դայակի աշխատանքային ժամեր՝ 09։00 - 18։00

Ամրագրեք հիմա շահավետ գներով

Բուժական ծառայություններ

Էլեկտրոֆիզիոթերապիա

Էլեկտրոֆիզիոթերապիան ֆիզիոթերապիայի մասնագիտացված ուղղություն է, որն իրենից ներկայացնում է տարբեր տեսակի էլեկտրական հոսանքների ազդեցությունը օրգանիզմի վրա։ Մեթոդը ներառում է պրոցեդուրաների լայն շրջանակ՝ էլեկտրոֆորեզ, դիադինամոթերապիա, ինտերֆերենց թերապիա և այլ մեթոդներ։

Էլեկտրական իմպուլսները խթանում են նյարդամկանային համակարգը, բարելավում են միկրոշրջանառությունը, նվազեցնում ցավը և ակտիվացնում հյուսվածքների վերականգնումը։

Էլեկտրոֆիզիոթերապիան առանձնանում է բարձր արդյունավետությամբ, նպատակային ազդեցությամբ և անհատական կարգավորման հնարավորությամբ, ինչն այն դարձնում է անփոխարինելի մեթոդ բուժման և վերականգնման գործընթացում։

Ֆիզիոթերապիա

Ֆիզիոթերապիան բուժման և վերականգնման ժամանակակից մեթոդ է, որը հիմնված է բնական և արհեստականորեն ստեղծված ֆիզիկական գործոնների կիրառման վրա՝ ջերմություն, լույս, ջուր, ձայն և էլեկտրական իմպուլսներ։

Բուժումներն ուղղված են ցավի նվազեցմանը, բորբոքման թեթևացմանը, արյան շրջանառության բարելավմանը և հյուսվածքների վերականգնման գործընթացների արագացմանը։

Ֆիզիոթերապիան լայնորեն կիրառվում է ինչպես ինքնուրույն բուժման մեթոդ, այնպես էլ համալիր ծրագրերի շրջանակում՝ օգնելով արդյունավետ վերականգնել առողջությունն առանց ավելորդ դեղորայքային բեռնվածության։

Բալնեոթերապիա

Ջրաբուժությունը կամ Բալնեոթերապիան բժշկության ուղղություն է, որը հիմնված է բնական բուժիչ ռեսուրսների՝ առաջին հերթին Ջերմուկի հանքային ջրերի կիրառման վրա՝ օրգանիզմի առողջացման և վերականգնման նպատակով։

Հանքային լոգանքները, ցնցուղները, խմելու կուրսերը և այլ պրոցեդուրաներն ունեն համալիր ազդեցություն՝ բարելավում են արյան շրջանառությունը, կարգավորում նյութափոխանակությունը, ամրապնդում նյարդային համակարգը և բարձրացնում իմունիտետը։

Բալնեոլոգիական մեթոդները մեղմորեն ակտիվացնում են օրգանիզմի ինքնակարգավորման բնական գործընթացները՝ ապահովելով խորը և կայուն բուժում։