Նկարագրություն
Գրանդ Ռեզորթ Ջերմուկում սննդի ապահովումն իրականացվում է և՛ ճկուն, և՛ հաճելի։ Մեր ռեստորանն ամեն օր առաջարկում է 3-անգամյա հավասարակշռված սնունդ՝ մատուցված շվեդական սեղանով, որտեղ հյուրերը կարող են ընտրել հայկական և միջազգային խոհանոցի բազմազան ուտեստներից՝ պատրաստված թարմ և բարձրորակ բաղադրիչներով։
Անհատական մոտեցում նախընտրող հյուրերի համար հասանելի է նաև մենյուից պատվիրելու հնարավորություն՝ թույլ տալով ընտրել առանձին ուտեստներ՝ ըստ նախասիրությունների կամ սննդակարգային պահանջների։ Շվեդական սեղանի բազմազանության և à la carte ձևաչափի համադրությունն ապահովում է հարմարավետություն, ընտրության ազատություն, բարփրակարգ սպասարկում և լիարժեք գաստրոնոմիկ փորձառութոյուն յուրաքանչյուր հյուրի համար։
Ընդարձակ ռեստորանը լցված է բնական լուսավորությամբ և մեծ պանորամային պատուհանների շնորհիվ բացում դեպի Ջերմուկի բնության տեսարանները։ Սննդարար նախաճաշից մինչև հանգիստ ճաշ կամ նրբաճաշակ ընթրիք՝ սննդի ընդունման յուրաքանչյուր պահ ուղեկցվում է գեղեցիկ տեսարաններով և հանգիստ մթնոլորտով՝ վերածելով այն ամենօրյա հիշվող ու նրբաճաշակ փորձառության։
Տաք եղանակին հյուրերը կարող են վայելել սեզոնային բացօթյա տեռասան, որտեղ թարմ լեռնային օդը և գեղատեսիլ տեսարանները ստեղծում են առանձնահատուկ հաճելի միջավայր։
Մասնավոր հանդիպումների, ընտանեկան տոնակատարությունների կամ գործնական ճաշերի համար ռեստորանն ունի առանձնացված սրահ`լրացուցիչ վճարով, որը կապահովի Ձեր հարմարավետությունը, գաղտնիությունը և բարձրակարգ սպասարկումը նրբագեղ միջավայրում։
Անկախ նրանից՝ նախընտրում եք ռեստորանը, բացօթյա տեռասան թե անձնացված սենյակը, Գրանդ Ռեզորթ Ջերմուկում յուրաքանչյուր ուտեստ նախատեսված է վայելելու ձեր իսկ ձևով՝ բնության և ջերմ հյուրընկալության լիակատար ներդաշնակությամբ։