կոնտակներ և քարտեզ
3701, Հայաստան, Վայոց Ձորի մարզ, Ջերմուկ, Շահումյան փողոց, 7/5
Գրանդ Ռեզորթ Ջերմուկը շքեղ չորսաստղանի հյուրանոցա-առողջարանային համալիր է, որը գտնվում է Ջերմուկի Շահումյան փողոցի 7/5 հասցեում՝ Հայաստանի հարավային առողջարանային քաղաքի սրտում։ Այն գտնվում է ընդամենը 200 մետր հեռավորության վրա Ջերմուկի հայտնի հանքային ջրերի ըմպելասրահից։
Համալիրը կառուցվել է 2015թ.-ին, համաշխարհային բրենդ Հայաթ ընկերության ստանդարտներին համապատասխան և երեք տարի շարունակ կառավարվել է հենց Հայաթ ընկերության կողմից: 2019թ. – ի ապրիլի 1-ից հյուրանոցը վերանվանվել է Գրանդ Ռեզորթ Ջերմուկ: