Գրանդ Ռեզորթ Ջերմուկ հյուրանոցա-առողջարանային համալիրը գտնվում է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի սրտում: Այն գտնվում է անմիջապես հայտնի հանքային ջրերի ըմպելասրահին կից:
Հյուրանոցը կառուցվել է 2015թ.-ին, համաշխարհային բրենդ Հայաթ ընկերության ստանդարտներին համապատասխան և երեք տարի շարունակ կառավարվել է հենց Հայաթ ընկերության կողմից: 2019թ.–ի ապրիլի 1-ից հյուրանոցը վերանվանվել է Գրանդ Ռեզորթ Ջերմուկ: Հյուրանոցը կառուցված և հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, առկա են բոլոր հարմարությունները հյուրերի հանգստի, բուժման, ինչու չէ, նաև աշխատանքի համար:
ՏԵՂԱԴԻՐՔ
Գրանդ Ռեզորթ Ջերմուկ հյուրանոցա-առողջարանային համալիրը գտնվում է Ջերմուկ քաղաքի սրտում։
Համալիրը գտնվում է ընդամենը 200 մետր հեռավորության վրա Ջերմուկի խորհրդանշական հանքային ջրերի ըլմպելասրահից, ինչն այն դարձնում է հարմար մեկնարկային կետ քաղաքի գեղեցկությունները բացահայտելու համար։
Մոտ 20 րոպեում կարող եք հասնել Ջերմուկի ճոպանուղի և վերևից վայելել քաղաքի ու լեռների շքեղ տեսարանները։
Բնության սիրահարների համար առողջարանի մոտակայքում կա գեղեցիկ արահետ, որն ուղեկցում է դեպի հիասքանչ Ջերմուկի ջրվեժը։ Մոտ 1 կմ (25–30 րոպե) երկարությամբ քայլարշավը պարգևում է անզուգական տեսարաններ ու մաքուր լեռնային օդ վայելելու հնարավորություն։
Բացի այդ, ընդամենը 27 րոպե քայլելով կհասնեք նաև քաղաքի խորհրդանիշ դարձած Ջերմուկի եղնիկը՝ գեղեցիկ վայր հիշարժան լուսանկարների համար։
Բացահայտեք Ջերմուկի ողջ գեղեցկությունը՝ հենց ձեր հանգստավայրից մի քանի րոպե հեռավորության վրա։
ՍԵՆՅԱԿՆԵՐ ԵՎ ՓԱԹԵԹՆԵՐ
Գրանդ Ռեզորթ Ջերմուկ հյուրանոցա-առողջարանային համալիրն ունի 92 ընդարձակ սենյակ, որոնցից 5 լյուքս դասի և մեկ նախագահական սենյակ: Հյուրանոցում առկա են նաև ընտանեկան սենյակներ և հատուկ սենյակ՝ հարմարեցված սահմանափակ կարողություններով մարդկանց համար:
Ժամանակակից, մինիմալիստական ոճով կահավորված սենյակները ապահովում են հարմարավետություն և անհրաժեշտ բոլոր պայմանները։
- Ստանդարտ King առանց պատշգամբի
- Ստանդարտ Twin առանց պատշգամբի
- Ստանդարտ King պատշգամբով
- Ստանդարտ Twin պատշգամբով
- Ընտանեկան համար՝ միջսենյակային դռներով
- Ստանդարտ սենյակ սահմանափակ կարողություններով մարդկանց համար
- Լյուքս սենյակ
- Նախագահական լյուքս սենյակ
Մենք առաջարկում ենք «Ամբողջական փաթեթ»՝ 3-անգամյա սննդով և բուժական մոտ 30 տեսակ ծառայություններով։
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Գրանդ Ռեզորթ Ջերմուկ հյուրանոցա-առողջարանային համալիրն ունի 3 բազմաֆունկցիոնալ հանդիպումների սրահ, որոնք իդեալական են կոնֆերանսների, գործնական հանդիպումների, ժողովների, վորքշոփների, ինչպես նաև՝ միջոցառումների կազմակերպման համար:
Սրահները համալրված են ժամանակակից սարքավորումներով՝ գերարագ Wi-Fi, պրոյեկտորներ, աուդիովիզուալ սարքավորումներ և տեխնիկական աջակցություն, որոնք ապահովում են ձեր միջոցառման սահուն ընթացքը սկզբից մինչև վերջ։ Սրահների ճկուն դասավորությունը, մասնագիտական սպասարկումը և հարմարեցված սննդի մատուցման տարբերակները թույլ են տալիս ստեղծել ձեր պահանջմունքներին համապատասխան միջոցառում:
Անկախ նրանից պլանավորում եք կորպորատիվ համաժողով, թիմբիլդինգ, թե մասնավոր երեկույթներ, Գրանդ Ռեզորթ Ջերմուկն ապահովում է իդեալական միջավայր՝ համատեղելու աշխատանքը հանգստի հետ՝ շրջապատված Ջերմուկի շլացուցիչ գեղեցկությամբ:
- 92–200 քմ ճկուն ձևափոխվող սրահներ
- 3 լավ հագեցած հանդիպումների սրահ
- «Park» հանդիպումների սրահ 1՝ մինչև 85 հոգու համար
- «Lake» հանդիպումների սրահ 2՝ մինչև 80 հոգու համար
- «Park & Lake» հանդիպումների սրահներ 1 և 2 միացված՝ մինչև 170հոգու համար
- «Cinema» հանդիպումների սրահ 3՝ մինչև 50 հոգու համար
- Կեսօրյա և ամբողջօրյա հանդիպումների փաթեթներ
- Աուդիովիզուալ սարքավորումներ
- Անվճար Wi-Fi
- Սուրճի ընդմիջման, ճաշի, ընդունելության և գալա ընթրիքի տարբերակներ
ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ
Գրանդ Ռեզորթ Ջերմուկում յուրաքանչյուր ուտեստ ստեղծված է ձեզ հաճելի զգացողություններ պարգևելու համար։ Մեր ռեստորանն առաջարկում է հայկական և միջազգային ուտեստների բազմազան մենյու։ Հաճելի մթնոլորտը, լայն պանորամային պատուհաններն ու Ջերմուկի տեսարանները դարձնում են յուրաքանչյուր կերակուրը հիշարժան։
Լոբբի բարը և Գրին լաունջը հարմար են հանգստանալու, զովացուցիչ և թարմացնող ըմպելիք, սուրճ կամ հեղինակային կոկտեյլներ վայելելու համար։
Նրբաճաշակ ճաշկերույթներից մինչև հանգիստ հավաքույթներ՝ Գրանդ Ռեզորթ Ջերմուկն առաջարկում է իդեալական միջավայր՝ համտեսելու, վայելելու և բացահայտելու համար։
- Ռեստորան՝ բացօթյա տեռասայով
- Լոբբի բար
- Գրին լաունջ
ԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Գրանդ Ռեզորթ Ջերմուկ հյուրանոցա-առողջարանային համալիրն առաջարկում է նաև բարձրակարգ սպա և բուժական ծառայություններ բուժական կենտրոնում: Կենտրոնի բուժական ծրագիրն իր մեջ ներառում է բժշկի խորհրդատվություն, լաբորատոր և գործիքային հետազոտություններ: Կենտրոնը զբաղվում է դիաբետի և դրա բարդությունների, լյարդի և լեղապարկի հիվանդությունների, մետաբոլիկ սինդրոմի, քրոնիկ հոգնածության սինդրոմի, ստամոքսի և աղիների, ռևմատիկ հիվանդությունների կանխարգելմամբ և վերականգնողական բուժումով: Բուժական ծրագրերում իր կարևոր տեղն ունի հանքային ջրի կիրառումը ներքին ընդունման, լոգանքների, աղիների լվացման ձևով: Ջերմուկի հանքային ջրի ունիկալ հակաբորբոքային, անոթալայնիչ հատկությունը թույլ է տալիս էֆեկտիվորեն իրականացնել վերը նշված հիվանդությունների կանխարգելումը, բուժումը և վերականգնումը:
- Բուժական ծառայություններ
- Վիշի ցնցուղ և պարուրումներ
- Մերսումներ
- Կոսմետոլոգիական ծառայություններ
ՍՊԱ ԿԵՆՏՐՈՆ
Զգացեք լիարժեք հանգիստ և վերականգնվեք Գրանդ Ռեզորթ Ջերմուկի շքեղ սպա կենտրոնում։ Վայելեք հանգստի հարմարությունները, որտեղ ամեն մանրուք ուղղված է ձեր հարմարավետությանը և բարեկեցությանը։
- Փակօթյա լողավազան՝ առանձին մեծահասակների և երեխաների համար
- Ընդարձակ ջակուզի
- Ֆիննական սաունա
ՄԱՐԶԱՍՐԱՀ
Մնացեք ակտիվ ձեր կացության ընթացքում Գրանդ Ռեզորթ Ջերմուկի լիովին հագեցած մարզասրահում, որը հարմարավետորեն տեղակայված է հյուրանոցի -1 հարկում: Մեր մարզասրահը, որը բաց է 24/7 ռեժիմով, հագեցած է բարձրակարգ սարքավորումներով՝ ձեր նախընտրած մարզումները բարեհաջող իրականացնելու համար՝ սկսած կարդիո վարժություններից մինչև ուժային մարզումներ:
Մարզասրահ մուտքն անվճար է հյուրանոցի բոլոր հյուրերի համար, ինչը թույլ է տալիս պահպանել ձեր մարզական ռեժիմը օրվա ցանկացած պահի՝ ժամանակակից և հարմարավետ միջավայրում:
ԽԱՂԱՍԵՆՅԱԿՆԵՐ
Գրանդ Ռեզորթ Ջերմուկն առաջարկում է հետաքրքիր խաղասրահներ՝ ժամանցի և զվարճանքի համար բոլոր տարիքի հյուրերի համար: Մեծահասակների խաղասրահում կան բիլիարդի սեղաններ և սեղանի թենիս, որը հիանալի վայր է հանգստանալու, շփվելու և վայելելու ընկերների հետ կազմակերպված մրցաշարերում:
Մեր ամենափոքր հյուրերի համար ունենք մանկական խաղասենյակ, որն անվտանգ և գրավիչ միջավայր է՝ համապատասխան խաղերով և զբաղմունքներով: Դայակի ծառայության շնորհիվ ծնողները կարող են վայելել իրենց լիարժեք հանգիստը, մինչ երեխաները զվարճանում են:
- Բիլիարդ
- Սեղանի թենիս
Երեխաների խաղասենյակ՝ դայակի ծառայությամբ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Բիզնես կենտրոն
- Սենկների սպասարկում
- Լվացքատան ծառայություն
- Բացօթյա ավտոկայանատեղի