Ջերմուկը հայտնի է ոչ միայն իր հանքային ջրերով, այլև գեղեցիկ լեռնային բնությամբ։ Այդ գեղեցկությունը վայելելու լավագույն եղանակներից մեկը Ջերմուկի ճոպանուղով զբոսնելն է։
Ճոպանուղին կառուցվել է 2007 թվականին և մեծ դեր է խաղացել տարածաշրջանում դահուկային զբոսաշրջության զարգացման մեջ։ Ճոպանուղու ընդհանուր երկարությունը մոտ 1000 մետր է, իսկ ամենաբարձր կետը հասնում է ծովի մակարդակից 2480 մետր բարձրության։ Ճոպանուղին տեղավորում է 200 ուղևոր՝ ապահեվոլով այցելուների հարմարավետությունը։ Բարձրանալը տևում է մոտ 15 րոպե և ճանապարհին բացվում են անտառների, խոր կիրճերի և ալպիական բնության գեղեցիկ տեսարաններ։
Գագաթին այցելուներին սպասում է բաց տարածք, որտեղից բացվում է հիասքանչ լեռնային տեսարան։ Մոտակայքում կա նաև հարմարավետ սրճարան, որտեղ կարելի է հանգստանալ, ճաշել կամ պարզապես վայելել մի բաժակ տաք թեյ՝ հիանալով գեղեցիկ բնությամբ։
Ձմռանը ճոպանուղին հատկապես սիրված է դահուկորդների շրջանում։ Այստեղ կան երկու դահուկային սահուղիներ։ Առաջինը 1450 մետր երկարություն ունի, իսկ երկրորդը՝ 1550 մետր։ Սահուղիներն ունեն կտրուկ շրջադարձեր և վայրէջքներ, ինչը գրավիչ է փորձառու դահուկորդների համար, սակայն կան նաև տարածքներ սկսնակների համար։
Ամռանը ճոպանուղին ավելի հանգիստ է աշխատում՝ հնարավորություն տալով այցելուներին խաղաղ վայելել մաքուր լեռնային օդը և ընդարձակ տեսարանները։ Ջերմուկը շրջապատված է մոտ 1600 հեկտար տարածք զբաղեցնող ալպիական անտառներով, որոնք ստեղծում են խաղաղության և ներդաշնակության յուրահատուկ մթնոլորտ։
Ճոպանուղով ուղևորությունը պարզապես լեռ բարձրանալ չէ․ այն հնարավորություն է տեսնելու հայկական լեռների գեղեցկությունը նոր և յուրահատուկ տեսանկյունից։
Բուժական ծառայություններ
Էլեկտրոֆիզիոթերապիան ֆիզիոթերապիայի մասնագիտացված ուղղություն է, որն իրենից ներկայացնում է տարբեր տեսակի էլեկտրական հոսանքների ազդեցությունը օրգանիզմի վրա։ Մեթոդը ներառում է պրոցեդուրաների լայն շրջանակ՝ էլեկտրոֆորեզ, դիադինամոթերապիա, ինտերֆերենց թերապիա և այլ մեթոդներ։
Էլեկտրական իմպուլսները խթանում են նյարդամկանային համակարգը, բարելավում են միկրոշրջանառությունը, նվազեցնում ցավը և ակտիվացնում հյուսվածքների վերականգնումը։
Էլեկտրոֆիզիոթերապիան առանձնանում է բարձր արդյունավետությամբ, նպատակային ազդեցությամբ և անհատական կարգավորման հնարավորությամբ, ինչն այն դարձնում է անփոխարինելի մեթոդ բուժման և վերականգնման գործընթացում։
Ֆիզիոթերապիան բուժման և վերականգնման ժամանակակից մեթոդ է, որը հիմնված է բնական և արհեստականորեն ստեղծված ֆիզիկական գործոնների կիրառման վրա՝ ջերմություն, լույս, ջուր, ձայն և էլեկտրական իմպուլսներ։
Բուժումներն ուղղված են ցավի նվազեցմանը, բորբոքման թեթևացմանը, արյան շրջանառության բարելավմանը և հյուսվածքների վերականգնման գործընթացների արագացմանը։
Ֆիզիոթերապիան լայնորեն կիրառվում է ինչպես ինքնուրույն բուժման մեթոդ, այնպես էլ համալիր ծրագրերի շրջանակում՝ օգնելով արդյունավետ վերականգնել առողջությունն առանց ավելորդ դեղորայքային բեռնվածության։
Ջրաբուժությունը կամ Բալնեոթերապիան բժշկության ուղղություն է, որը հիմնված է բնական բուժիչ ռեսուրսների՝ առաջին հերթին Ջերմուկի հանքային ջրերի կիրառման վրա՝ օրգանիզմի առողջացման և վերականգնման նպատակով։
Հանքային լոգանքները, ցնցուղները, խմելու կուրսերը և այլ պրոցեդուրաներն ունեն համալիր ազդեցություն՝ բարելավում են արյան շրջանառությունը, կարգավորում նյութափոխանակությունը, ամրապնդում նյարդային համակարգը և բարձրացնում իմունիտետը։
Բալնեոլոգիական մեթոդները մեղմորեն ակտիվացնում են օրգանիզմի ինքնակարգավորման բնական գործընթացները՝ ապահովելով խորը և կայուն բուժում։